«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով թիմի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի հեռանկարների վերաբերյալ։
«Այս տղան ապագայում կարող է դառնալ մեծ ֆուտբոլիստ։ Մենք նրա մեջ ներուժ ենք տեսնում։ Խուսանովը սառնասիրտ է գնդակով, իսկ խաղադաշտում՝ շատ արագ:
Որոշումների կայացման գործընթացը պետք է բարելավվի, դա տարիքի հարց է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։