Կառլո Անչելոտտին՝ Ֆեդերիկո Վալվերդեի՝ պաշտպանական եզրում խաղալու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք կշարունակի խաղադաշտ դուրս բերել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին պաշտպանական եզրում։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ չորեքշաբթի օրը կայացած պատասխան խաղում ուրուգվայցին հերթական անգամ զբաղեցրել է աջ պաշտպանի դիրքը։

Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով (3:1, 6:3 ընդհանուր հաշվով): Կիսապաշտպանը խաղաց մինչև 90-րդ րոպեն, որից հետո նրան փոխարինեց Դավիդ Ալաբան։

«Ֆեդեն սիրում է խաղալ աջ պաշտպանի դիրքում, բայց սա արտակարգ իրավիճակ էր։ Լուկաս Վասկեսը կվերադառնա, բայց Վալվերդեն կարող է տարբերակ լինել: Մի մոռացեք, որ Լուկասը հիանալի խաղեր անցկացրեց»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։