«Բրեստի» գլխավոր մարզիչ Էրիկ Ռոյը տպավորված է «Պարի Սեն Ժերմենի» խաղով։
Թիմերը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին տուրում։ Այդ դիմակայությունում փարիզեցիները հաղթեցին երկնիշ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի կա՛մ Բարսելոնան, կա՛մ Լիվերպուլը։
«ՊՍԺ-ն մեծ շանսեր ունի, ով էլ որ լինի նրա մրցակիցը: Այս մրցաշրջանում մենք խաղացինք նաև «Բարսայի» հետ, և ես տպավորված էի, բայց ՊՍԺ-ն ավելի շատ տպավորեց ինձ:
«Լիվերպուլը» նույնպես ուժեղ է, չնայած մենք չենք հանդիպել։ «Իմ կարծիքով, մենք երբեք չենք հանդիպել այս ՊՍԺ-ի նման ուժեղ մեկի հետ»,- ասել է Ռոյը պատասխան խաղում 0-7 հաշվով կրած պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսում։