«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հաջորդ մրցակցի մասին։ Փլեյ-օֆֆի առաջին փուլը փլեյ-օֆֆի առաջին փուլը փարիզցիները հաղթահարեցին առանց դժվարության՝ երկու խաղերում տասը անպատասխան գնդակ ուղարկելով «Բրեստի» դարպասը։
1/8 եզրափակիչում Էնրիկեի թիմը կհանդիպի «Բարսելոնայի» կամ «Լիվերպուլի» հետ։
«Մեր մրցակցի հետ կապված նախապատվություններ ունեմ, բայց հիմա դրանք հրապարակայնորեն չեմ հրապարակի։ Մենք պատրաստ ենք և՛ «Լիվերպուլին», և՛ «Բարսելոնային»։ Դա պարզ է», – ասել է ՊՍԺ-ի մարզիչը հետխաղյա հարցազրույցում:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հաջորդ փուլերի վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին։