Ունայ Էմերին մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ հանդիպումը

Երեկ կայացավ Պրեմիեր լիգայի հետաձգված հանդիպումը, որում «Ասթոն Վիլան» ընդունեց «Լիվերպուլին» և թիմերը մարտական ​​ոչ-ոքի խաղացին 2:2 հաշվով։

«Ասթոն Վիլայի» բասկ մարզիչ Ունայ Էմերին կարծում է, որ այս արդյունքն արդարացի էր:

«Կարծում եմ՝ դա արդար արդյունք է երկու թիմերի համար էլ. Նրանք շանսեր ունեին, իսկ մենք՝ հնարավորություններ: Մենք երկու գոլ խփեցինք, բայց նրանք շատ վտանգավոր էին հարձակման գծում և երկու գոլ էլ նրանք խփեցին։

Մենք կարող ենք երջանիկ լինել, բայց դեռ հույս կունենանք, որ հաջորդ անգամ կհաղթենք ու կտանենք երեք միավոր»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։