Մադրիդի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման հերոս Կիլիան Մբապեն կիսվել է խաղի իր տպավորություններով։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի պատասխան խաղում ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և 3-1 հաշվով հաղթանակ բերեց իր թիմին։ «Սերուցքայինները» ընդհանուր 6։3 հաշվով առավելության հասան «քաղաքայինների» նկատմամբ։
«Հրաշալի երեկո է մեր թիմի համար։ Մենք ցանկանում էինք հաղթել և առաջ գնալ, դա տեղի ունեցավ: Միշտ դժվար է խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց մենք գիտեինք, որ կարող ենք շատ լավ հանդես գալ տանը:
Մենք պետք է շարունակենք նույն ոգով, եթե ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել այս մրցաշրջանում»,- ասել է Մբապեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։