«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում:
«Քաղաքայինները» իրենց կիսապաշտպանությունն ուժեղացրել են «Պորտուի» ֆուտբոլիստ Նիկո Գոնսալեսով, որի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: Ըստ Football Transfers-ի՝ անգլիական գրանդը նախքան իսպանացու հետ պայմանագիր կնքելը դիտարկում էր Զաիր-Էմերիի հարցը:
ՊՍԺ-ն 100 միլիոն եվրո է խնդրել 18-ամյա կիսապաշտպանի համար, ինչը ստիպել է անգլիական գրանդին հրաժարվել գործարքից։ Ուորեն Զաիր-Էմերիի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 60 միլիոն եվրո։ Փարիզյան ծագող աստղի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: