Ադեմոլա Լուկմանը կարող է հեռանալ «Ատալանտայից»

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Ադեմոլա Լուկմանի ապագայի մասին նոր տեղեկություն է հայտնել։

Ըստ աղբյուրի՝ Ադեմոլա Լուկմանը նախատեսում է լքել «Ատալանտան» այս ամառ։ «Ատալանտայի» հարձակվողը կփորձի պարզաբանել իրավիճակը Գասպերինիի հետ հաջորդ 24 ժամում՝ հայտարարությունների ֆոնին, բայց ապագա պլանները չեն փոխվի։

Հիշեցնենք, որ Ջան Պիերո Գասպերինին դժգոհել էր Ադեմոլա Լուկմանից, քանի որ վերջինս չէր կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը՝ «Բրյուգեի» դեմ խաղում, և թիմը դուրս էր մնացել Չեմպիոնների Լիգայից։