CHAMPIONS LEAGUE. Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»․ այլ արդյունքներ 🎥

Չեմպիոնների Լիգայի Փլեյ-օֆֆ փուլի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղն ավարտվեց 3։1 հաշվով։

4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։ 33-րդ րոպեին Կիլիան Մբապպեն նաև դուբլի հեղինակ դարձավ։ 61-րդ րոպեին Մբապպեն երրորդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփվեց 89-րդ րոպեին՝ Նիկոյի կողմից։

 

Այլ արդյունքներ․

Ֆրանսիական ՊՍԺ-ն տանը պատասխան խաղում 7 անպատասխան գնդակ (10:0) ուղարկեց «Բրեստի» դարպասը՝ անցնելով 1/8-րդ եզրափակիչ։

ՊՍՎ-ն «Յուվենտուսին» դուրս թողեց մրցաշարից՝ տանը հաղթելով 3։1 (3։2) հաշվով։