Երկու ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ «Ռեալից»։ Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Արդա Գյուլերն ու հարձակվող Էնդրիկը անհանգստացած են խաղային պրակտիկայի պակասով և ցանկանում են լքել ակումբը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Արդա Գյուլերին գնահատում է 45 միլիոն եվրո, իսկ բրազիլացի Էնդրիկին՝ 40 միլիոն եվրո։