Խավիեր Տեբաս․ «Ո՞ր լիգա կտեղափոխվեն նրանք»

Խավիեր Տեբասը պատասխանել է այն լուրերին, որ Մադրիդի «Ռեալը» կարող է լքել Լա Լիգան։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ մրցավարական սկանդալների ֆոնին մադրիդյան ակումբը դիտարկում է մրցաշարից դուրս գալու և այլ երկրի առաջնություն տեղափոխվելու հնարավորությունը։

«Դա խաբեություն է, դա անհնար է, և իրենք դա գիտեն: Կա սպորտային օրենք, որը սահմանում է, որ իսպանական ակումբները պետք է մասնակցեն ազգային մրցումներին:

Այս լուրերը նախատեսված են աջակցելու այն ռազմավարությանը, որը նրանք հետապնդում են: Բայց ո՞ր լիգա կտեղափոխվեն։ – ասել է Լա լիգայի նախագահը։