Զինեդին Զիդանը կարող է գլխավորել անգլիական ակումբը

Ռուբեն Ամորիմն արդեն երեք ամիս է, ինչ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Առայժմ առաջընթաց չկա. թիմն այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Խոսակցություններ կան, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը կասկածներ ունի Ամորիմի հարցում և արդեն դիտարկում է այլ մարզիչների: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կազմում է հավանական թեկնածուների ցուցակը։

Այն ներառում է այնպիսի մասնագետների անուններ, ինչպիսիք են Զինեդին Զիդանը և Մաուրիսիո Պոչետինոն։ Պոչետինոն ներկայումս ԱՄՆ-ի ազգային հավաքականի մարզիչն է, մինչդեռ Զիդանը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է զբաղեցնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: