Լամին Յամալը պաշտպանել է մրցավարներին

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը հանդես է եկել ֆուտբոլային մրցավարների պաշտպանությամբ։ Վերջին շրջանում իսպանական ֆուտբոլում բուռն քննարկման թեմա է մրցավրների աշխատանքը:

«Կարծում եմ՝ դատավորների աշխատանքը շատ դժվար է։ Եթե ​​դու սուլում ես մի թիմի դեմ, մյուսը կբողոքի: Մրցավարները շատ բարդ աշխատանք ունեն»,- ասել է Յամալը Mundo Deportivo-ին։

«Բարսելոնան» ներկայումս գլխավորում է Լա Լիգան, սակայն երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով, իսկ երրորդ տեղում գտնվող «Ատլետիկոն» զիջում է մեկ միավորով: