Լամին Յամալը նշել է, թե որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին հարցրել են, թե ում կցանկանար նա տեսներ հարազատ ակումբում։

Իսպանացի աստղը ցանկանում է իր թիմում տեսնել մեկ այլ երիտասարդ աստղի՝ «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային։

«Հավանաբար բոլորը կարծում են, որ ես կասեմ Նեյմար, բայց ես կասեի՝ Մուսիալա։ Ցավոք, նա պայմանագիր ունի իր ակումբի հետ»․ – ասել է իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։