«Արսենալի» պաշտպանը գրառում է կատարել

«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն վնասված ծնկի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է իր սոցիալական ցանցերի միջոցով։

«Օրերս վիրահատվեցի։ Վերականգնումն արդեն սկսվել է։ Սա շատ բարդ շրջան է իմ կարիերայում։ Ես հրաժարվելու մտադրություն չունեմ:

Շնորհակալություն բոլորիդ աջակցության խոսքերի համար։ Կհանդիպենք շուտով»,- գրել է «Զինագործների» խաղացողը իր գրառման մեջ։

2024/2025 մրցաշրջանում Տակեհիրոն մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։

Անգլիայի առաջնության 25 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Միկել Արտետայի թիմը առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում յոթ միավորով: