Պաուլո Դիբալան գերշահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Կադիսիան»: Ակումբը Դիբալային առաջարկել է 75 միլիոն եվրոյի եռամյա պայմանագիր։

Պաուլոն կարող է ընդունել բարենպաստ պայմաններ և գնալ Մերձավոր Արևելք։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Դիբալայի պայմանագիրը «Գայլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է ութ միլիոն եվրո: