Ժյուլ Կունդեի գործակալը մոտ մեկուկես ժամ անցկացրել է Դեկուի գրասենյակում

Ինչպես հայտնում է լրագրող Կառլոս Մոնֆորտը, կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպաններից մեկի հետ։

Ըստ աղբյուրի՝ «Բարսան» սկսել է Ժյուլ Կունդեի պայմանագրի երկարաձգման բանակցությունները։ Այսօր առավոտյան ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը մոտ 1.5 ժամ անցկացրել է Դեկուի գրասենյակում՝ քննարկումները սկսելու համար։

Կողմերը հասկանում են, որ շտապելու անհրաժեշտություն չկա, քանի որ Կունդեի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը, սակայն նրանք արդեն սկսել են ոչ պաշտոնական քննարկումները։