Պեպ Գվարդիոլա․ «Խաղից առաջ դա չենք քննարկում»

Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմի հետ չի քննարկում մրցավարության վերաբերյալ ոչինչ։

«Ես հազվադեպ եմ իմ խաղացողների հետ քննարկում մրցավարների մասին:

Միգուցե այն իրավիճակներում, երբ հնարավոր չէ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ դա զգացվում է հանդերձարանի մթնոլորտում։ Մենք թիմի հետ մրցավարների մասին չենք խոսել և խաղից առաջ դա չենք քննարկում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում այսօր «Մանչեսթեր Սիթին» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջին խաղում «Քաղաքացիները» սեփական հարկի տակ պարտվել էին 2։3 հաշվով։