Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է Լա Լիգայի երկու խաղով։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման (1:1) առաջին խաղակեսում մրցավարի հետ խոսսելիս վիրավորական արտահայտություն անելու համար։
Հանդիպման մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն զեկույցում գրել է, որ մադրիդցիների կիսապաշտպանն իրեն վիրավորել է, սակայն Բելինգհեմը հերքել է։
Marca-ն հայտնում է, որ մրցութային կոմիտեն որոշել է Բելինգհեմին որակազրկել Լա Լիգայի երկու խաղով՝ համարելով նրա խոսքերը որպես անհարգալից վերաբերմունք մրցավարի նկատմամբ։
Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոքարկել այս որոշումը և ձգտել չեղարկել որակազրկումը։ Եթե բողոքարկումը չբավարարվի, անգլիացին բաց կթողնի «Ժիրոնայի» և «Բետիսի» հետ խաղերը։