Արնե Սլոտ․ «Ես շատ կզարմանամ, եթե նրա մակարդակի ֆուտբոլիստը մոտակա ամիսներին իր որակները ցույց չտա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, ով ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ասթոն Վիլա»։

«Ռեշֆորդը շատ լավ ֆուտբոլիստ է, և ես հուսով եմ, որ նա դա ցույց կտա «Ասթոն Վիլայում»։ Իհարկե, հուսով եմ, որ նա վաղը դա ցույց չի տա, բայց ես շատ կզարմանամ, եթե նրա մակարդակի ֆուտբոլիստը մոտակա ամիսներին դա ցույց չտա»,- Սլոտի խոսքերն է մեջբերում TEAMtalk-ը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Պրեմիեր Լիգայում կհանդիպեն «Ասթոն Վիլան» և «Լիվերպուլը»։