«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է ՊՍԺ իր ձախողված տեղափոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական գրանդը կատալոնացիներին 200 մլն եվրո է առաջարկել 17-ամյա վինգերի համար։
«Անձամբ ես առաջարկներ չեմ ստացել։ Բայց եթե նույնիսկ իմ շրջապատից որևէ մեկի հետ կապ հաստատեին, ինձ ոչինչ չէին ասի։ Ես պայմանագիր ունեմ, չեմ կարծում, որ կարող եմ տեղափոխվել այլ ակումբ։ Ես սիրում եմ «Բարսելոնան»», – Յամալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, մասնակցել է 32 հանդիպման, դարձել 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։