Կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական գրանդը գոհ է 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղից և պատրաստ է նրան նոր պայմանագիր առաջարկել։ Կողմերի միջև բանակցային գործընթացը հաջողությամբ է ընթանում։
Ուպամեկանոյի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 19 հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և 6 դեղին քարտի հեղինակ։