Վիկտոր Օսիմհենը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», հունվարին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը։

Լրագրող Ալի Նասի Կյուչուկի տեղեկություններով՝ վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Նապոլիի» հետ 26-ամյա նիգերիացու տրանսֆերի հարցում, սակայն հարձակվողն ինքը հրաժարվել է տրանսֆերից։

Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։