Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանան Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։
Խաղային օրվա ընթացքում չորս հանդիպում է լինելու։ Խաղերի արդյունքներով կորոշվի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի մասնակիցների վերջնական կազմը։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղացանկը փետրվարի 19-ին.
21։45 / «Բորուսիա Դորտմունդ» – «Սպորտինգ»
23։55 / «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»
23։55 / ՊՍՎ – «Յուվենտուս»
23։55 / ՊՍԺ – «Բրեստ»
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի ութ հաղթողները դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կխաղան ընդհանուր փուլի լավագույն ութ ակումբներից մեկի հետ՝ վիճակահանությամբ։