Մոհամեդ Սալահը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը բանակցություններ է սկսել ակումբի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը մտափոխվել է հեռանալու մասին՝ կապված մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտի վերաբերմունքի հետ իր նկատմամբ։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում Սալահը ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։