«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «քաղաքայինների» մարտավարության մասին։
«Մարզիչները միշտ ունեն իրենց խնդիրները, և այս մրցաշրջանում ես հաճախ չեմ կարողանում ճիշտ լուծում գտնել։ Տեսնենք՝ կարո՞ղ ենք իրավիճակը շրջել պատասխան խաղում «Ռեալի» դեմ։ Պետք է պարզապես ֆուտբոլ խաղալ, որոշ բաներ շտկել և գոնե փորձել վախեցնել «Ռեալին»», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Գվարդիոլայի սաների տնային պարտությամբ՝ 2։3 հաշվով։