«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին։
«Մենք պետք է մտածենք, որ մենք լավագույնն ենք և նրանք, ովքեր լավագույն ֆուտբոլ են խաղում Իսպանիայում, ուստի պետք է պայքարենք Լա Լիգայում հաղթելու համար։
Մենք կփորձենք հաղթեց Չեմպիոնների Լիգան և Լա Լիգան»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
24 տուրից հետո «Բարսելոնան» 51 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հարկ է նշել, որ նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը»։
Չեմպիոնների Լիգայում կատալոնական ակումբը ընդհանուր փուլում զբաղեցրեց երկրորդ տեղը և ստացավ 1/8-րդ եզրափակիչի ուղիղ ուղեգիր։