Լամին Յամալ․ «Ես պարտական ​​եմ «Բարսելոնային»»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, թե որքան մեծ «Բարսայի» երկրպագու եմ և որքան եմ ցանկանում մնալ այս ակումբում։ Եթե ​​երկու կողմերն էլ ցանկանում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, դա տեղի կունենա։ Ես պարտական ​​եմ «Բարսելոնային»», – Յամալի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։