Վենսան Կոմպանի․ «Այս խաղից մենք դասեր կքաղենք»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Սելթիկի» հետ ոչ-ոքիից հետո (1։1) կիսվել է իր մեկնաբանությամբ։

Մյունխենյան ակումբը վերջին րոպեներին հավասարեցրեց հաշիվը, ինչի շնորհիվ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։

«Դժվար ոչ-ոքի էր, կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք շատ հնարավորություններ ունեինք՝ 2-3 գոլ խփելու համար։ Համատեքստը կարևոր է, մենք շատ էներգիա ենք ծախսել վերջին 6 օրվա ընթացքում։ Արդյունքում Բունդեսլիգայում առաջ ենք 8 միավորով և դուրս ենք եկել Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ։ Հիմա մենք ժամանակ ունենք վերականգնվելու։

Իհարկե, մենք միշտ ցանկանում ենք տիրել և շատ ավելի լավը լինել մեր մրցակիցներից, հատկապես սեփական դաշտում։ Բայց արդյունքը միշտ ամենակարևորն է։ Այս խաղից մենք դասեր կքաղենք։ Ինչպես ասացի, պետք է նայենք ենթատեքստին, չափից դուրս շատ խաղեր ենք անցկացրել։ Երեք օր առաջ Լևերկուզենում և վեց օր առաջ «Սելթիկ Պարկում» մենք շատ պայքարեցինք, որպեսզի ստանանք այն արդյունքը, որն օգնեց մեզ այսօր»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։