«Ֆեյենորդը» 50 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/16-րդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ֆեյենորդը» ոչ-ոքի խաղաց «Միլանի» հետ (1։1) և ընդհանուր հաշվով (2։1) դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։

Հոլանդական թիմին հաջողվեց 1974/75 մրցաշրջանից հետո 50 տարվա մեջ առաջին անգամ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի/Եվրոպայի չեմպիոնների գավաթի 1/8-րդ եզրափակիչ։

Այն ժամանակ մրցաշարը սկսվում էր «առաջին շրջանով» (1/16-րդ եզրափակիչ), ոչ թե խմբային փուլով։ Երկրորդ տուրում (1/8-րդ եզրափակիչ) «Ֆեյենորդը» ընդհանուր 0։3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։