Սերժիու Կոնսեյսաու․ «Մրցավարը չափազանց խիստ էր, բայց մենք պետք է հոգեպես ավելի ուժեղ լինեինք»

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքին, որը թույլ չտվեց իր թիմին դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ (առաջին խաղում գրանցվել էր 0։1)։

«Դա միանշանակ ձախողում է, մենք ցանկանում էինք դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ մենք ավելի ուժեղ ենք մեր մրցակցից։

Կարելի է ասել, որ մրցավարը չափազանց խիստ էր, բայց մենք պետք է հոգեպես ավելի ուժեղ լինեինք։ Պարտության համար պատասխանատու եմ ես, ոչ թե Թեոն։ Մենք դա կքննարկենք հանդերձարանում։ Թեոն շատ բան տվեց «Միլանին», իսկ ես շատ սխալներ թույլ տվեցի իմ կարիերայում։

Մենք զայրացած ենք։ Մինչ Թեոյի կարմիր քարտը «Ֆեյենորդը» չգիտեր, թե ինչպես հասնել մեր դարպասին։ Մենք հիասթափված ենք և զայրացած։

Մենք չենք կարողացել աշխատել ամբողջական կազմով, մենք միայն մարզվում ենք մի քանի ֆուտբոլիստների հետ, ովքեր տարբեր գործերով են զբաղվում։ Նվաճեցինք միակ գավաթը, որը կարողացանք նվաճել, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում ենք, իսկ լիգայում, երբ ես եկել եմ, վաստակել ենք 14 միավոր, իսկ «Նապոլին»՝ 15։ Այո, դա իդեալական չէ, բայց ես ժամանել եմ մեկուկես ամիս առաջ, և ինձ համեմատում են մարզիչների հետ, ովքեր տարիներ շարունակ այստեղ են»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։