Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆի պատասխան խաղերի առաջին խաղային օրը։
Արդյունքում մրցաշարի հաջորդ փուլ դուրս եկան «Ֆեյենորդը», «Բավարիան», «Բրյուգեն» և «Բենֆիկան»։ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ֆեյենորդը» կարող է խաղալ «Ինտերի» կամ «Արսենալի» հետ, «Բավարիան»՝ «Ատլետիկոյի» կամ «Բայերի» հետ, «Բրյուգեն»՝ «Լիլի» կամ «Ասթոն Վիլայի», իսկ «Բենֆիկան»՝ «Բարսելոնայի» կամ «Լիվերպուլի»։
Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի պատասխան հանդիպումների երկրորդ խաղային օրը, որում կորոշվեն 1/8-րդ եզրափակիչի եզրափակիչ քառյակի մասնակիցները։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի 16-րդ եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Նիոնում։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 31-ին։
