Նաիր Թիկնիզյանը` Լա Լիգա հնարավոր տեղափոխության մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իսպանական «Սևիլիա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Ինձ դա պետք չէ։ Ես գործակալ ունեմ՝ Սաշա Կլյուևը։ Գիտեմ, որ ամռանը առաջարկ եղավ, բայց այն շատ փոքր էր և չէր սազում «Լոկոմոտիվին»։ Հիմա խոսակցություններ կան, բայց դրանք կարող են մնալ միայն խոսակցություններ։ Այս մասին մտածելն ու գլուխդ լցնելը իմաստ չունի»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում SE-ն։

Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։