«Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական «Ֆեյենորդի» հետ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Ռոսոներիները» բացեցին խաղի հաշիվը առաջին րոպեին, աչքի ընկավ Սանտյագո Խիմենեսը։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը երկրորդ դեղին քարտը ստացավ սիմուլյացիայի համար։
Իսկ 73-րդ րոպեին հյուրերը Յուլիան Կարանսայի խփած գոլով փրկվեցին պարտությունից։
Այսպիսով, փլեյ-օֆֆի երկու խաղերի արդյունքում «Ֆեյենորդը» հաղթեց «Միլանին» 2:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ։