«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Չարլզ Դե Կետելաերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 23-ամյա բելգիացուն դիտարկում է որպես Կևին Դե Բրույնեին փոխարինելու երկարաժամկետ տարբերակ։
Չարլզը հանդես է գալիս «Ատալանտայում» 2023 թվականի օգոստոսից, որտեղ նա սկզբում տեղափոխվեց «Միլանից» վարձավճարով, իսկ հետո՝ 22 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում նա 37 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Բրույնեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։