«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է լքել թիմը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ Football Insider-ին հղումով, «Քաղաքայինները» առաջարկներ են սպասում 30-ամյա պորտուգալացու համար։ Նշվում է, որ Բերնարդու Սիլվայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Իսպանիայի, Պորտուգալիայի և Սաուդյան Արաբիայի ակումբները։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։