Անտոնի․ «Ամենակարևորը երջանիկ լինելն է, և ես շատ երջանիկ եմ «Բետիսում»»

«Բետիսի» բրազիլացի վինգեր Անտոնին կիսվել է իր նոր թիմում հաջող ելույթներից ստացած տպավորություններով։

«Ամենակարևորը երջանիկ լինելն է, և ես շատ երջանիկ եմ «Բետիսում»։ Ամեն ինչ բնական է լինում։ Այստեղ ես կարող եմ խաղալ այնպիսի ֆուտբոլ, որն ինձ հասցրեց Եվրոպա»,- Անտոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա բրազիլացին վարձավճարով «Բետիս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»։

Իսպանական թիմի կազմում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։