Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է աջ պաշտպանի դիրքում խաղալու մասին։
«Խնդիր չեմ տեսնում։ Ես ամեն ինչ անում եմ «Ռեալի», Կառլո Անչելոտտիի համար։ Ցանկացած դիրք խաղադաշտում ինձ համար ընդունելի է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 39 խաղում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։