Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել թոփ ակումբում

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Գերմանիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ «Իշամեղուները» ցանկանում են ավարտին հասցնել Ֆատիի տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Գերմանական ակումբը պատրաստվում է հարձակվողի համար առաջարկել 10 միլիոն եվրո։

Ֆատիի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։