«Գալաթասարայից» վարձավճարով հանդես եկող «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա նիգերիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն Չեմպիոնների Լիգայում ֆուտբոլիստի հավակնությունները և բարձր աշխատավարձը կարող են դժվարացնել պայմանագրի կնքումը։
Օսիմհենը ընթացիկ մրցաշրջանում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։