Անգլիացի ֆուտբոլային մրցավար Գարեթ Վիկարսին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնում 2021 թվականի նոյեմբերին։
Նշվում է, որ 46-ամյա մրցավարը մեղադրվում է 15-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Վիկարի գործով առաջին նիստը կայացել է փետրվարի 7-ին, իսկ արբիտրի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դատավարությունը կշարունակվի մարտի սկզբին։
Գարեթ Վիկարսը անցյալ տարվանից դուրս է մնացել ֆուտբոլային մրցավարությունից։