Ռոդրին՝ իր առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կիսվել է իր մարզավիճակի մասին մեկնաբանությունով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին 28-ամյա իսպանացին պատռել էր ծնկի խաչաձեւ կապանները։

«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ծնկիս հետ կապված անկայունություն չեմ զգում։ Սա ամենակարեւորն է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին մասնակցել է Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի ընդամենը երեք խաղի:

Փետրվարի 19-ին «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը կմեկնարկի  Երևանի ժամանակով 23:55-ին: