Հայտնի է, թե ինչու Ժոաու Ֆելիշը չտեղափոխվեց «Ինտեր»

Հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող էր գնալ «Ինտեր», այլ ոչ «Միլան»: Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, ռոսոներիները պորտուգալացուն վարձակալել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ հարձակվողը կարող էր համալրել միլանյան մեկ այլ գրանդի՝ «Ինտերի» շարքերը: Ներաձուրիները չկարողացան պայմանագիր կնքել 25-ամյա խաղացողի հետ, քանի որ Մարկո Արնաուտովիչը և Խոակին Կորեան մնացին թիմում, իսկ տեղափոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նրանցից մեկը բաժանվի ակումբից: