«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կարող է ետղափոխվել Պրեմիեր Լիգա:
25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, իտալացուն ձեռք բերելով հետաքրքրված է նաև «Ասթոն Վիլան»: Բիրմինգհեմյան ակումբը, սակայն, պետք է շատ ջանքեր գործադրի, որպեսզի հաղթի հարձակվողի համար պայքարում իր հայտնի մրցակիցներից։
Ընթացիկ մրցաշրջանում Մատեո Ռետեգին գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների աղյուսակը՝ 23 խաղում 20 գոլով: Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ աստղի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։