«Միլանի» ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը խոսել է հարձակվող Ժոաո Ֆելիշի ապագայի մասին։
Ռոսոներիները պորտուգալացուն վարձակալել են «Չելսիից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ըստ լուրերի՝ իտալական ակումբը նախատեսում է հարձակվողին գնել ամռանը։
«Ամեն ինչ հնարավոր է։ Մենք ցանկանում ենք Ժոաուին տեսնել իր լավագույն մարզավիճակում այստեղ, այդ դեպքում ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Իբրահիմովիչը Sky Sport-ին տված հարցազրույցում:
Ժոաու Ֆելիշը միլանցիների կազմում չորս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Հայտնի Transfermarkt պորտալում 25-ամյա խաղացողի գնահատված արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։