«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ավգուստո Բատալյան կարծում է, որ իր թիմը տուժել է «Բարսելոնայի» դեմ խաղում մրցավարական վատ որոշումից։
Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին, ով իրացրեց 11 մետրանոցը։
Երեկոյի ամենաքննարկվող թեմաներից էր հյուրերի կողմից չընդունված գոլը, որը, ըստ տարածված կարծիքներից մեկի՝ պետք է հաշվել։
«Ես չեմ սիրում քննարկել մրցավարների աշխատանքը, բայց կարծում եմ, որ մեզնից խլեցին հստակ գոլը»,- ասել է Բատալհան հետխաղյա հարցազրույցում։
«Բարսելոնան» ունի 51 միավոր և 24 տուրից հետո գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ռայո Վալեկանոն» 35 միավորով վեցերորդ տեղում է: