Հանս-Դիտեր Ֆլիկը՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ տարած հաղթանակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումից հետո (1:0) կիսվել է տպավորություններով:

Կատալոնացիները վերադարձել են Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից» և Մադրիդի «Ատլետիկոյից»: 28-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու խփած 11 մետրանոցը կարևոր հաղթանակ բերեց «բլաուգրանային»:

«Մենք երջանիկ ենք, մենք գտնվում ենք Լա Լիգայի առաջին հորիզոնականում։ Սա շատ կարևոր է և՛ թիմի, և՛ երկրպագուների համար։ Ես ասացի, որ պայքարելու ենք մինչև վերջ, և անում ենք դա։ Ռայոն ինը խաղ անընդմեջ չի պարտվում, ուստի այսօրվա հաղթանակը մեծ հաջողություն է։

Մենք լավ խաղացինք, բայց կարող ենք ավելի լավը լինել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

«Բարսելոնան» ունի 51 միավոր։ Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «սպիտակները» զիջում են հանդիպման արդյունքներով և գոլերի տարբերությամբ։