«Պարի Սեն Ժերմենը» կգնի «Մարսելի» հարձակվողի տրանսֆերը

«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը դարձել է «Պարի Սեն Ժերմենի» տրանսֆերային թիրախը։ Փարիզի ղեկավարությունը տպավորված է անգլիացու խաղով Լիգա 1-ում և պատրաստ է հաջորդ ամառ նրա համար առաջարկել 75 միլիոն եվրո, հաղորդում է Transfer News Live-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» կստանա տրանսֆերային արժեքի 50 տոկոսը, որը կազմում է 37,5 միլիոն եվրո։ Մեյսոն Գրինվուդը Կարմիր սատանաների ակադեմիայի սան է: Հարձակվողը Մարսել է տեղափոխվել անցած ամառ 26 միլիոն եվրոյի դիմաց։

23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտո դե Զերբիի թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։