Հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, ում իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Յուվենտուսում»։
Ֆրանսիացու վարձավճարը, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, կերկարաձգվի ևս մեկ տարով՝ ակումբներն արդեն սկզբունքային համաձայնության են եկել, հայտնում է լրագրող Պաոլո Բարջիգիան։
Գործարքը «Ծեր սինյորայի» համար կարժենա 6 միլիոն եվրո։ Սպասվում է, որ «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական գնումը ՊՍԺ-ից կավարտի 2026 թվականի ամռանը:
Ռանդալ Կոլո-Մուանին թուրինյան ակումբի կազմում հինգ խաղում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ 26-ամյա խաղացողի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։