Նոր տեղեկություն Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» դիտարկում է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակը։

Արդեն հայտնի է, որ լեհի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի մինչև 2026 թվականի ամառ, սակայն կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, որպեսզի խաղացողի աշխատավարձը (տարեկան 26 մլն եվրո) ավելի երկար ժամանակով բաշխվի։ Այս մասին հայտնում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կարող է ներառել նաև կետ, որը թույլ կտա «Բարսելոնային» որոշակի պայմաններով խզել հարձակվողի պայմանագիրը 2026 թվականին։

Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 33 խաղում խփել է 31 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում: